ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ «ԱՌԱԳԱՍՏ» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ի գիշերը Երեւանի հանրաճանաչ «Առագաստ» ջազ-սրճարանի զուգարանում հայտնաբերվել է Վրաստանի 43-ամյա քաղաքացի Պողոս Պողոսյանի դիակը: Միջադեպին նախորդող երեկոն սրճարանում անցկացրին Հայաստանի քաղաքական եւ մշակութային ընտրախավի ներկայացուցիչները: Այստեղ էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, երգիչ Շարլ Ազնավուրը, երաժիշտ Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը: Համաձայն երեւանյան որոշ թերթերի հաղորդագրությունների, որոնք վկայակոչում են ականատեսների պատմածները` Պողոսյանին ծեծել է նախագահի թիկնապահներից մեկը` Ռոբերտ Քոչարյանի հասցեին թողած ռեպլիկայի համար: Պողոսյանը փորձեց մոտենալ Շարլ Ազնավուրին, որը նստած էր Ռոբերտ Քոչարյանի հետ: Ընդհարումը ծագեց այն բանից հետո, երբ նրան թույլ չտվեցին վերցնել երգչի ստորագրությունը:

Այսօր Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն անցկացրեց սրճարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Գլխավոր դատախազը եւ ներքին գործերի նախարարը երկրի ղեկավարին ներկայացրին հետաքննության ընթացքի մասին հաշվետվությունը: Նախագահը կարգադրեց արագացնել նախաքննությունը եւ ապահովել նրա օբյեկտիվությունն ու թափանցիկությունը: Ռոբերտ Քոչարյանը կարգադրել է նաեւ մինչեւ քննության ավարտը ծառայությունից հեռացնել այդ երեկո «Առագաստ» սրճարանում գտնվող նախագահի թիկնապահներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---