Արտակ Շաբոյանը կմեկնի Լոնդոն

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հուլիսի 12-ին, Միացյալ Թագավորության արդար առևտրի գրասենյակի գլխավոր տնօրեն, Մրցակցության միջազգային ցանցի (ՄՄՑ) նախագահ Ջոն Ֆինգլթոնի հրավերով կմեկնի Լոնդոն` մասնակցելու ՄՄՑ անդամ մարմինների արդյունավետությանը նվիրված աշխատաժողովին:

Մրցակցության միջազգային ցանցի անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքներում առաջ եկած և զարգացմանը խոչընդոտող խնդիրները:

Երկօրյա աշխատաժողովի ավարտին, հուլիսի 14-ին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կմասնակցի նաև «Համաշխարհային մրցակցային քաղաքականության զարգացումները» թեմայով համաժողովին:

Համաժողովի ընթացքում փորձառու մասնագետների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ կներկայացվեն Եվրամիությունից և ԱՄՆ-ից դուրս գտնվող պետություններում մրցակցային քաղաքականության զարգացման մակարդակն ու առկա խնդիրները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---