ԱՄՆ բանակն ավարտել է ռազմական օպերացիաներն Իրաքում19 օգոստոսի 2010 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված ժամկետից երկու շաբաթ առաջ վերջին խոշոր ԱՄՆ ռազմական բրիգադը լքել է Իրաքը: Լրատվական գործակալություններն ու հեռուստաընկերությունները հաստատել են 2-րդ հետևակազորի 4-րդ բրիգադի ելքը, որը հատել է Քուվեյթի հետ սահմանը Հաբարի սահմանային կետում: Զորքերի դուրսբերումը կայացել է նախագահ Օբամայի կողմից որպես ռազմական օպերացիաների ավարտի պաշտոնական ծայրահեղ ժամկետ սահմանված օրվանից` օգոստոսի 31-ից երկու շաբաթ առաջ` յոթ տարի և հինգ ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ և միջազգային կոալիցիայի զինված ուժերը խուժեցին Իրաք: Ըստ Իրաքի կառավարության հետ ձեռք բերված երկկողմ համաձայնագրի, բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է լքեն երկիրը մինչև 2011 թվականի ավարտը: Մնացած 50-հազարանոց զորաբաժինը զբաղվելու է իրաքյան զինվորականների ուսուցմամբ, հակաահաբեկչական օպերացիաներով և ամերիկյան դիվանագիտական ու այլ անձնակազմի պաշտպանությամբ, հաղորդում է Ամերիկայի Ձայնի լրատվության ծառայությունը: «Իրաքյան ազատություն» օպերացիայի ընթացքում ավելի քան 4200 ամերիկյան զինծառայողներ զոհեցին իրենց կյանքը և ավելի քան 30 հազարը վիրավորվեցին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |