«Ճանապարհորդություն առանց սահմանների»-ն Հայաստանում կհավաքի տարբեր երկրների 150 բայքերների25 օգոստոսի 2010 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Սևանա լճում մեկնարկել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծը, որը կազմակերպվել է «National Geographic Traveler» ամսագրի հայկական հրատարակչության կողմից ՀՀ կառավարության աջակցությամբ: Նախագիծը կազմված է 5 փուլերից և կավարտվի հոկտեմբերի 16-ին Տաթև վանական համալիրում, որտեղ կբացվի աշխարհում ամենաերկար ճոպանուղին: Ռեգատայի ավարտից հետո, որը տեղի կունենա «Նաիրի» և «Անի» առագաստանավերով Ցափաթաղ- Այրիվանք-Շորժա-«Ճայերի կղզի»-Սևանա թերակղզի երթուղով, մեկնարկելու է երկրորդ միջոցառումը` ձիարշավը: Ձիարշավի մասնակիցները կանցնեն Մետաքսի ճանապարհի տարբեր հատվածներով` այդ փուլն ավարտելով «Քարվանսարայ» պատմական հուշարձանի մոտ` Սելիմի լեռնանցքում: Այնուհետև սեպտեմբերի 10-20-ը կկայանա Հայաստանում առաջին բայքերային մշակույթի փառատոնը, որը կմիավորի տարբեր երկրների 150 բայքերների: Բայք-փառատոնի հանդիսավոր ավարտը կկայանա սեպտեմբերի 18-20-ին Ջերմուկում կայանալիք միջազգային ռոք-փառատոնով: Բայք-փառատոնի շրջանակներում բայքերները կանցնեն Բագրատաշեն-Ախթալա-Դիլիջան-Սևան-Սելիմի լեռնանցք-Ջերմուկ երթուղով: «Բացի մարզական միջոցառումներից, Ջերմուկում բաց երկնքի տակ տեղի կունենա «Music without borders» ռոք-փառատոնը, որի նպատակն է նպաստել տարբեր մշակույթների միջև երկխոսությանը»,- ասել է «National Geographic Traveler» ամսագրի հայկական հրատարակչության տնօրեն Աշոտ Նիկողոսյանը: «Music without borders» փառատոնը կազմված է երկու մասից` «Հայկական կիթառ» և ռոք-փառատոն: «Հայկական կիթառին» կմասնակցեն 15 կիթառահարներ Հայաստանից և 5 աշխարհահռչակ կիթառահարներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Բրազիլիայից և Վրաստանից: Ռոք-փառատոնում ելույթ կունենան 4 հայկական և 4 արտասահմանյան խմբեր: Նախագծի եզրափակիչ փուլն է Ռուսաստան-Ղազախստան-Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով ավտովազքը: «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի շրջանակներում տեղի կունենա միջազգային համաժողով Վաշինգտոնից «National Geographic Traveler» ամսագրի գլխավոր գրասենյակի և ամսագրի բոլոր 14 հրատարակչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովը տեղի կունենա Ջերմուկում և Տաթևում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |