Հայաստանի 10 մարզից 29 ուսուցիչ մասնակցեց մարդու իրավունքների հայկական դպրոցի 15-րդ դասընթացի ամառային հավաքին25 օգոստոսի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների հայկական դպրոցում 2010 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 15-ը տեղի ունեցավ 2010-2011 ուս. տարվա 15-րդ դասընթացի ամառային հավաքը, որին մասնակցեցին 29 ուսուցիչ Հայաստանի տասը մարզից: Հավաքի նպատակն է` բարձրացնել հանրակրթական դպրոցներում «Հասարակագիտություն» առարկայի «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք», «Բարոյագիտություն» բաղադրիչները դասավանդող ուսուցիչների տեսական գիտելիքների մակարդակը և կատարելագործել դրանց դասավանդման մեթոդական հմտությունները: Սովորողները ուսումնասիրեցին 12 թեմաներ` Մարդու իրավունքների հասկացությունը, Մարդու իրավունքների դասակարգումը, Միջազգային փաստաթղթերը, Համակեցությունը, Ժողովրդավարությունը, ՄԱԿ-ը, Ընտրական իրավունքը, Համագործակցային ուսուցման մեթոդները, Բարոյագիտության հիմնադրույթները, ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում, Երեխայի իրավունքները,Միջազգային մարդասիրական իրավունքը: Ուսումնական գործընթացը կազմակերպվեց համագործակցային ուսուցման եղանակով, որը հիմնված է սովորողների միջև փոխուսուցման և փոխհամագործակցության վրա: Ուսուցումը կազմակերպեցին ՄԻՀԴ ուսուցանողների (որպես ուսուցանող հրավիրվել էին նաև ՄԻՀԴ տարբեր տարիների լավագույն շրջանավարտներ), ՀՀ ԿԳ նախարարության kրթության ազգային ինստիտուտի մեթոդաբանների և փորձագետների թիմը,ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր, որոնք դասախոսություններով հանդես եկան : Հյուրերի թվում էին ԵԱՀԿ-ի,ՄԱԿ-ի Մանկական hիմնադրամի և Կարմիր [աչի պատվիրակությունները : Մեկամյա դասընթացի ծրաgրում նախատեսված են ևս երկու 5-օրյա հավաքներ և 11-ամսյա հեռակա ուսուցում: Ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդական Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպության աջակցությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |