Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Ողջունելով պրն. Դեսալեյնի այցն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց նրա աստվածահաճո և մարդասիրական առաքելությանը: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի և Մայր Աթոռի միջև ձևավորված համագործակցության համար, որի շնորհիվ համատեղ իրականացվել են բնապահպանական մի շարք ծրագրեր:

Մասնավոր անդրադարձ կատարվեց փախստականների խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց այն զորակցության համար, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչությունը ցուցաբերում է փախստականների ընտանիքներին:

Հանդիպմանը Վեհափառ հայրապետը պրն Դեսալեյնին ներկայացրեց հայոց եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, ինչպես նաև եկեղեցու ներկայիս բազմակողմ գործունեությունը սոցիալական ոլորտում: Այս մասին հաղորդում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---