Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի, հաղորդել են Ադրբեջանի ՊՆ-ից:

«Մենք կտրականապես հայտարարում ենք, որ մեր զինծառայողները չեն մասնակցելու Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին», - հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության աշխատակիցը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը մասնակիորեն մասնակցելու է Հայաստանում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին: Այս մասին հաղորդել է Informer.az-ը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարելով, որ իր երկիրը մասնակցելու է Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, նշել էր, որ դրանց մասնակիորեն մասնակցելու է նաև Ադրբեջանը:

Սեպտեմբերի 11-17-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի քաղաքում անցկացվելու է «Հայաստան-2010» խորագրով ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որն ուղղված է լինելու տարերային աղետների հետևանքների վերացմանը: Եվրատլանտյան միության գործընկեր և Միջերկրածովյան երկխոսության 15 երկիր, ինչպես նաև 11 այլ երկրներ իրենց սպաներին գործուղելու են զորավարժություններին մասնակցելու:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---