Միխայիլ Սաակաշվիլի. «Վրաստանի նախագահ կարող է դառնալ է յուրաքանչյուր էթնիկ խմբի ներկայացուցիչ»27 օգոստոսի 2010 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Բոլոր ազգերի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան Վրաստանում կրթություն ստանալու և հաջող առաջադիմության հասնելու: Այս մասին Վրաստանում հայկական և ադրբեջանական դպրոցներն ավարտած առաջին կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նրա նախաձեռնությամբ այս տարի ոչ վրացական դպրոց ավարտած դիմորդների համար հատուկ ծրագիր է իրագործվել, որի շնորհիվ բուհ է ընդունվել հայկական և ադրբեջանական դպրոցներն ավարտած 300 դիմորդ: Սաակաշվիլին որպես ապագա հաջողության օրինակ նշել է Վրաստանի կրթության նախարարին` ազգությամբ ռուս Դմիտրի Շաշկինին: «Վրաստանում այսօր այնպիսի իրավիճակ է, որ նախագահ կարող է դառնալ Շաշկինը, Կուրբանովը կամ որևէ այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ», - ասել է նա: Այս մասին հաղորդում է ՌոսԲալթը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |