Թուրքիայի նախագահը ջանքեր կգործադրի կանխելու ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը28 օգոստոսի 2010 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը սեպտեմբերի 19-ին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպելու է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Sabah թերթը գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավոր խորհրդական Ֆերդինանդ Սինիրլիօղլուի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ հրեական կազմակերպությունները դժգոհել են Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորապես` թուրք-իսրայելական հարաբերությունների հարցում, ինչպես նաև Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների մասին բանաձևի ընդունման ժամանակ Անկարայի դիքորոշումից: Բացի այդ, ԱՄՆ հրեական լոբբին դժգոհել է, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրենց հետ չի հանդիպել: Թերթը գրում է նաև, որ Գյուլը հրեական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում կփորձի վերացնել նրանց մոտ հակաթուրքական տրամադրությունները, ինչպես նաև կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր ընդունումը:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |