Անիմացիոն ֆիլմերի վարպետ Մաքս Հովարդն վարպետության դասեր կանցկացնի Հայաստանում30 օգոստոսի 2010 - 20:16 AMT PanARMENIAN.Net - «ReAnimania-ն հայ անիմատորներին և լրագրողներին հնարավորություն կտա անիմացիայի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների հետ հանդիպելու», - ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը` օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, Մաքս Հովարդի (Walt Disney, Pixar и DreamWorks Pictures-ի նախկին աշխատաից), Սերժ Ավետիքյանի (Կաննի փառատոնի Ոսկե արմավենի մրցանակի մրցանակակիր) և անիմացիայի այլ վարպետների հետ վարպետության դասերն անցկացվելու են ֆիլմերի դիտումներից հետո, ինչպես նաև երևանյան ակումբներից մեկում: Վարպետության դասերից հետո հայտնի ռեժիսորները դասախոսություններ կկարդան և փառատոնի հատուկ «Հարց ու պատասխան» ծրագրի համաձայն, կպատասխանեն հարցերի: «Մաքս Հովարդն վարպետության դասեր կանցկացնի Հայաստանում: Բացի այդ, տեղի կունենան առաջատար վարպետների (Aardman Animations ստուդիա) վարպետության դասեր հատուկ հայ մուլտիպլիկատորների նեղ շրջանակի համար: Այդ կապակցությամբ մենք այդ վարպետության դասերին մասնակցելու բազմաթիվ հայտեր ենք ստացել աշխարհի տարբեր երկրներից, սակայն ստիպված մերժել ենք, քանի որ մեծ դժվարությամբ ենք կազմակերպում այդպիսի հանդիպումներ հայ անիմատորների համար: Միգուցե մի քանի տարի հետո արտասահմանից ցանկացողներին հրավիրենք այդ վարպետության դասերին մասնակցելու», - ասել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին: Նա մեծ ցավով նշել է հայ երիտասարդ անիմատորների պասսիվությունն այդ հարցում: Փառատոնին Մաքս Հովարդը կներկայացնի լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է DreamWorks Pictures-ի հետ համատեղ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |