Սերժ Սարգսյանը շնորհավորել է դպրոցականներին և ուսուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ 1 սեպտեմբերի 2010 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դպրոցականներին և ուսուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ: Նախագահի ուղերձում մասնավորապես, ասվում է. «Սիրելի´ դպրոցականներ, ուսուցիչնե´ր և ծնողնե´ր, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևավորի: Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին»: «Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ»,- ասել է ՀՀ նախագահը:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |