Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010 թվականի հունվար-հուլիսին կազմել է 7,1 տոկոս

PanARMENIAN.Net - Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010 թվականի հունվար-հուլիսին կազմել է 7,1 տոկոս 2009թ. հունվար-հուլիս ամիսների 6,8 տոկոսի դիմաց: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, զբաղվածության պետական ծառայության կողմից գրանցված գործազուրկների թիվը կազմել է 84,6 հազար մարդ: Ընդ որում տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր քանակը 2010թ. հունվար-հուլիսին կազմել է 1190,9 հազար մարդ, որոնցից զբաղված են 1106,3 հազարը:

Բացի այդ, հուլիսի վերջի տվյալներով աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 1238 մարդ, կամ մեկ թափուր տեղի համար 69 գործազուրկ:

Հուլիսի 31-ի տվյալներով գործազուրկների ընդհանուր թվից նպաստ է ստացել 24,1 հազար մարդ 2009թ. հուլիսի վերջի 25 հազարի դիմաց: Ամենամսյա նպաստը կազմել է 16 545 դրամ 2009թ. հուլիսի 16 875 դրամի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---