Բեհլուլ Օզքան. Անկարան հիասթափված է Մոսկվայի պասիվությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Բեհլուլ Օզքան. Անկարան հիասթափված է Մոսկվայի պասիվությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, սակայն Անկարան գտնում է նաև, որ ոչ չի կարող կոնկրետ քայլերի դիմել այդ ուղղությամբ, եթե ղարաբաղյան կարգավորման հարցում դրական առաջընթաց չլինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրք փորձագետ, Ստամբուլի Բողազչի համալսարանի արտաքին քաղաքականության մասնագետ Բեհլուլ Օզքանը: «Անկարան որպես դրական առաջընթաց է դիտարկում հայկական ուժերի դուրսբերումը Ղարաբաղի մերձակա որոշ տարածքներից: Ըստ Անկարայի, տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել միայն խնդիրների փաթեթային լուծման դեպքում, այդ թվում նաև ղարաբաղյան խնդրի»,-ասել է թուրք փորձագետը: Նա հավելել է, որ Անկարան լրջորեն հիասթափված է Մոսկվայի պասիվությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Ռուսաստանը շահագրգռված է Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմամբ, սակայն չի ցանկանում առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, քանի որ դա կարող է վնասել Մոսկվայի դիրքերին Հարավային Կովկասում»,-ասել է փորձագետը:

Անդրադառնալով Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին` Օզքանն ասել է, որ այդ նախաձեռնությամբ թուրքական կառավարությունը երկու խնդիր է լուծում` փորձում է մերձեցնել հայ և թուրք ժողովրդներին և լուծում է երկրի արևելյան գավառների սոցիալ-տնտեսական խնդիրները:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---