Ֆեդերիկո Վիտալին և Վրեժ Կասունին համատեղ անիմացիոն նախագիծ են պատրաստում

PanARMENIAN.Net - «Ես ավելի շատ սովոր եմ ներկա գտնվել մեծ փառատոններին, ինչպիսին է Անսիի փառատոնը, և ինձ համար շատ հետաքրքիր էր գտնվել ReAnimania փառատոնին, հանդիպել երիտասարդ մարդկանց և ուսանողների հետ: Բացի դրանից, ինձ շատ է դուր գալիս այս փառատոնի ձևաչափը, որը թույլ է տալիս հանգիստ հաղորդակցվել մեծ մարդկանց հետ, ովքեր այստեղ ժամանել են որպես հյուր»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ֆրանսիացի անիմատոր, Guano և Lava-Lava կարճամետրաժ ֆիլմերի շարքի հեղինակ Ֆեդերիկո Վիտալին: Նա նշել է, որ հաճույքով կհամագործակցի հայ անիմատորների հետ:

«Այժմ մենք Ֆեդերիկոյի հետ միասին իմ և նրա հերոսների արկածների մասին հետաքրքիր անիմացիոն նախագիծ ենք մշակում: Բնականաբար դա կարճամետրաժ ֆիլմ է լինելու»,- ընդգծել է ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Կասունին:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Ֆեդերիկո Վիտալին նշել է, որ հայ ռեժիսորներից ինքը ճանաչում է Անրի Վեռնոյին և Արտավազդ Փելեշյանին: «Փելեշյանի ստեղծագործությանը ես ծանոթացա Փարիզում: Այնտեղ նա շատ հայտնի է հատկապես արվեստի դպրոցներում: Ես նրա շատ աշխատանքներ եմ տեսել»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---