Հայաստանի Գիտությունների ակադեմիայի 200 հնագույն գրքեր արդեն հասանելի են Ինտերնետում![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գիտական գրադարանը թվայնացրել է ավելի քան 500 հնագույն գրքեր (թվագրվում են մինչև 1920 թվականը), որոնցից 200-ը տեղակայվել են Ինտերնետում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Գրքերի թվայնացումը սկսվել է 2006 թվականից, գրադարանի ֆոնդերում պահվում են 1512-1920 թվականների ավելի քան 4 հազար գրքեր: Ողջ ֆոնդը հաշվում է 3 մլն գիրք և պարբերական: «Խորհրդային շրջանի տպագրական թուղթն իր որակով խիստ զիջում է հնագույն գրքերին: Այսօր մենք լուրջ խնդիր ունենք տեղեկատվության պահպանման հետ կապված, ուստի սկսել ենք թվայնացնել հայկական հրատարակությունները»,- ասել է Տիգրան Զարգարյանը: Նա նշել է նաև, որ թվայնացման շուրջ աշխատանքի ընթացքում գրադարանի մասնագետները լուծել են այնպիսի հարցեր, ինչպիսին է տվյալների բազայի համար ունիվերսալ ֆորմատների որոնումը, ինդեքսավորումը որոնման մեքենաներում: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |