Հայաստանի Թռչունների պահպանման միությունը հրավիրում է միանալ Եվրոթռչնադիտարկմանը22 սեպտեմբերի 2010 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Միլիոնավոր միգրացիա կատարող թռչուններ այս օրերին լքում են Եվրոպան` թռչելով դեպի իրենց ձմեռման վայրերը` Աֆրիկա: Birdlife International միջազգային ընկերակցության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Թռչունների պահպանման միությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է հոկտեմբերի 2-ին և 3-ին միանալու Եվրոթռչնադիտարկմանը և բացահայտել թռչունների ուժն ու գեղեցկությունը բնության մեջ և նաև բնակավայրերին մոտ տարածքներում: Եվրոթռչնադիտարկում 2010-ը միաժամանակ կոչ է պահպանել կենսաբազմազանությունը: PanARMENIAN.Net ի ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ 27 երկրներում Birdlife International-ի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրում են բոլորին միանալ թռչնադիտարկմանը և տեղեկանալ թռչունների միգրացիայի հետաքրքիր մանրամասներին: 2010 թվականին Եվրոթռչնադիտարկումը նվիրված է Կենսաբազմազանության միջազգային տարվան` հայտարարված Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից, որի նպատակն է հրատապ քայլեր ձեռնարկել և կանխել կենսաբազմազանության կորուստը երկրագնդի վրա: Եվրոթչնադիտարկում 2010-ի կիզակետ կհանդիսանա թռչունների բազմազանությունն ամբողջ Եվրոպայում: Այս միջոցառումն ամենամյա է և միախմբում է հարյուրավոր մարդկանց: Կատարված հետազոտությունները հավաքվում և զեկուցվում են ազգային կենտրոն տվյալ դեպքում Հայաստանի Թռչունների պահպանման միություն: Անցած տարի մոտ 50.000 մարդ մասնակցել է Եվրոթռչնադիտարկմանը, ովքեր երկու օրվա ընթացքում հաշվել են ավելի քան երեք միլիոն թռչուն: Հայաստանի Թռչունների պահպանման միությունը կոչ է անում բոլորին կազմակերպել թռչնադիտարկում իրենց բնակավայրի տարածքում և ընդգրկել հնարավորինս շատ մասնակիցներ: BirdLife International-ը բնապահպանական կազմակերպությունների միջազգային ընկերակցություն է (ցանց), որն աշխատում է ավելի քան 100 երկրներում, միասին կազմավորելով առաջատար հեղինակություն թռչունների կարգավիճակի, վերջիններիս միջավայրի և խնդիրների, որոնք ազդեցություն ունեն թռչնաշխարհի վրա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում Ավելի վաղ նա ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ |