ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում են հաստատել ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ23 սեպտեմբերի 2010 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Իրանը գաղտնի բանակցություններ են սկսել` ուղղված ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, գրում է Haaretz թերթը` վկայակոչելով անկախ ամերիկյան աղբյուրը: Բանակցությունները, որոնց մասնակցում են երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ընթանում են Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում: Կապեր հաստատելու նախաձեռնությունը բխում է ԱՄՆ-ից: Հայտնի է նաև, որ բանակցությունների ընթացքում Իրանը հերթական անգամ պահանջել է ԱՄՆ-ից «պարգևատրել» Թեհրանին ամերիկյան զբոսաշրջիկ Սառա Շուրդին ազատ արձակելու համար, որն իրանական բանտում անցկացրել է մոտ մեկ տարի լրտեսության մեղադրանքով: Haaretz-ը նաև պարզաբանում է, որ բանակցությունների մասնակիցների թվում են անձինք Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շրջապատից: Անցյալ ուրբաթ Ահմադինեժադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող էր ազատ արձակել մի քանի իրանցի բանտարկյալների Շուրդին ազատություն շնորհելու դիմաց: Իրանի հետ հարաբերությունների թեմայով վերջին հայտարարություններում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել է ստեղծված իրավիճակը դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, Վաշինգտոնը նպատակ ունի խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը: ԱՄՆ և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 1979-ին, երբ Իսլամական հեղափոխությունից հետո իրանցի ուսանողների խումբը գերի է վերցրել ԱՄՆ 66 քաղաքացիների, որոնք գտնվում էին Թեհրանի դեսպանատանը: Դրանից հետո երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունները տեղի են ունենում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |