Հովիկ Աբրահամյան. Միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձևավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա27 սեպտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Նույնիսկ գլոբալիզացվող աշխարհում հանրակրթությունը կազմակերպվում և պետք է կազմակերպվի ազգային հենքի վրա: Հայոց լեզվի պահպանության, ազգային լեզվամտածողության ու հայեցի դաստիարակության միջոցով ազգապահպանության և հայապահպանության հարցը մշտապես պետք է մնա որպես պետության հոգածության գերակա խնդիր: Այդ մասին «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, հարցն այնքան նուրբ է, որ պահանջվում է բազմակողմանի դիտարկում: «Մեր առջև խնդիր է դրված` պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման, օտարացման ռիսկերից, մյուս կողմից չսահմանափակել միջազգային համագործակցությունը, սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ արձագանքման ընդունակ և մրցունակ: Այս առումով, օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կոալիցիոն գործընկերների հետ»,- նշել է ՀՀ խորհրդարանի խոսնակը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձևավորման ձգտումը և ցանկություն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը` առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները. հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը; «Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «այլընտրանքային կրթական ծրագիր», «հեղինակային կրթական ծրագիր», «փորձարարական կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները; պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնադրման սահմանափակումը և մարզային քվոտավորման սկզբունքը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձևավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա: «Անկախ հանրակրթական ծրագրից և ուսումնական հաստատության ձևից, հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պետք է պարտադիր լինի և համապատասխանի պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում: «Կարծում եմ` սա կարող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել հայրենիքում կրթություն ստանալու և աստիճանաբար հայեցի կրթության անցնելու համար: Կարևորում եմ այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով դպրոցներ և պետական միջոցները չեն դրվում այդ ծրագրերի վրա: Այսինքն, 1400 հանրակրթական դպրոց շարունակում են գործել բացառապես հայեցի հենքով։ Կարծում եմ` առաջընթացի ցանկացած ձգտում կարող է արդարացված լինել, եթե տեսանելի են հեռանկարներն ու հետևանքները: Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները առաջին հերթին հենց միտված կլինեն դրանց բացահայտմանը»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |