ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից կարող է փոխել բանակցությունների տրամաբանությունը

ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից կարող է փոխել բանակցությունների տրամաբանությունը

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը, որը կանցնի հոկտեմբերի 4-14 Լեռնային Ղարաբաղում, լավ հնարավորություն է տալիս, որպեսզի հայկական կողմը արծարծի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում նման առաքելություն անցկացնելու անհրաժեշտությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա, այդ առաքելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ պատգամավորը նշել է, որ հայկական կողմին հաջողվեց առաջ տանել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Արտակ Զաքարյանը նշեց նաև, որ ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից կարող է փոխել բանակցությունների տրամաբանությունը: «Հայկական կողմը կգնա նման քայլի, եթե կարգավորման մյուս բոլոր տարբերակները սպառվեն»,-հայտարարել է պատգամավորը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---