Անիում անցկացված նամազով մեկնարկում է նախընտրական քարոզարշավը Թուրքիայում, գտնում է հայ թուրքագետը 1 հոկտեմբերի 2010 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Անիում անցկացված նամազով Դևլեթ Բախչելին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը Թուրքիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, առաջիկա պայքարը լուրջ է լինելու և կրելու է հստակ արտահայտված հակահայկական բնույթ: «Հիմնական շեշտն, ըստ իս, դրվելու է ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին, հայերի խնդիրների վրա: Իսկ ինչպես մենք գիտենք անցյալի տխուր փորձից, յուրաքանչյուր նման քարոզարշավի արդյունքում միայն ավելանում են հալածանքները Ստամբուլի հայ համայնքի հանդեպ, որը ոչ ձայնի իրավունք ունի, ոչ այլ որևէ իրավունք»,-ասել է Սաֆրաստյանը: 2011թ. Թուրքիայում տեղի կունենան համազգային ընտրություններ, որտեղ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը հաղթելու հույս ունի, ինչպես դա տեղի է ունենում 2002թ. ի վեր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |