Սևանա լճի մակարդակը 2009թ. համեմատ բարձրացել է 46 սմ

Սևանա լճի մակարդակը 2009թ. համեմատ բարձրացել է 46 սմ

PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը 2009թ. համեմատ բարձրացել է 46 սմ, հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահին կից Սևանի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ հիմնական խնդիրը լճի մաքրությունն է, ոչ թե ջրի մակարդակի բարձրացումը:

Հոկտեմբերի 5-ին նախագահի հանձնարարությամբ տեղի ունեցավ Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի աշխատանքային նիստը: Նիստում քննարկվեց հանձնաժողովի աշխատանքը վերջին 9 ամսում, հանձնարարականների կատարողականը, որը կներկայացվի պետության ղեկավարին: Հայաստանի կառավարությունը 2010թ. հունիսին հաստատել է հանձնաժողովի առաջարկները, որոնք կյանքի կկոչվեն առաջիկա 2-3 տարում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---