PanARMENIAN.Net-ը Սիրիայում արգելափակվա՞ծ է

PanARMENIAN.Net-ը Սիրիայում արգելափակվա՞ծ է

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի խմբագրություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ www.panarmenian.net կայքը Սիրիայի տարածքում արդեն երկար ժամանակ չի բացվում: Խմբագրության կատարած հետաքննության և աղբյուրի վիճակագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010 թվականի ապրիլի 24-ից (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվանից) հետո վիճակագրության համակարգը Սիրիայի տարածքից այցելությունների դադար է արձանագրել: Ներկա պահին www.panarmenian.net կայքը Սիրիայից նախկինի պես չի բացվում, դրա փոխարեն էկրանին հայտնվում է «Network Error (tcp_error). "Operation timed out» սխալը:

Դրա հետ մեկտեղ Սիրիայի տարածքում այլ հայկական տեղեկատվական աղբյուրները նորմալ բացվում են:

Նշենք, որ Սիրիայում գործնական կիրառություն է ստացել կայքերի արգելափակումը, մասնավորապես արգելափակված են Facebook սոցիալական ցանցի, YouTube և շատ այլ կայքեր:

PanARMENIAN.Net ի խմբագրությունը փորձում է պարզել, թե ինչի հետ են կապված վերջին ամիսների ընթացքում այդ երկրում աղբյուրի գործառության խնդիրները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---