Էմիր Կուստուրիցան ի նշան բողոքի լքել է Անթալիայում «Ոսկե նարինջ» 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին11 հոկտեմբերի 2010 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ի նշան բողոքի լքել է Անթալիայում «Ոսկե նարինջ» 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին, հաղորդում է World Bulletin-ը: Ռեժիսորի դեմարշի պատճառը մի քանի հասարակական կազմակերպությունների հայտարարություններն էին: Կազմակերպիչները դատապարտել են Կուստուրիցային այն պատճառով, որ նա «պաշտպանել էր Բոսնիայում մահմեդականների ցեղասպանությունը սերբերի կողմից»: Մեկնաբանելով մեղադրանքը` Կուստուրիցան հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն արվեստի համար տեղ չի թողնում և հրաժարվել է ժյուրիի անդամ լինելուց: «Բոլորը հիանալի գիտեն, որ ես հակաիմպերիալիստ եմ և հենց այդ գաղափարի վրա եմ կառուցել ողջ կյանքս և գործունեությունս: Նման մեղադրանքներն իմ հասցեին ոչ մի իմաստ չունեն: Ես պայքարել եմ հանուն միասնական Հարավսլավիայի, և իմ մոտեցումները պետք է դիտարկվեն հենց այդ տեսակետից»,- հայտարարել է ռեժիսորը:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |