Հայաստանի դպրոցականները կսովորեն խնայել էլեկտրաէներգիան11 հոկտեմբերի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել էներգետիկայի և շրջակա միջավայրի մասին միջազգային կրթական SPARE (School Project for Application for Resourses and Energy) ծրագրին նվիրված խորհրդաժողով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Հայաստանում նախագծի ղեկավար, «Տապան» էկո-ակումբի ղեկավար Հրանտ Սարգսյանը, Հայաստանում ծրագրի գոյության 10 տարում դրան մասնակցել են 150 ուսուցիչներ և 1460 աշակերտներ երկրի 11 մարզերի 140 դպրոցներից: «Էներգիայի և ռեսուրսների օգտագործումն» առարկան ընթացիկ տարում դարձել է «դպրոցական ծրագրի բաղադրիչ», այսինքն դպրոցներն իրենք են ընտրել, թե «դպրոցական բաղադրիչների» թվից որ առարկան է դասավանդվելու»,-ասել է նա: Իր հերթին, խորհրդաժողովին ներկա SPARE ծրագրի ղեկավար Կայ Ասբյոռն Կնուտսեն Շյոռլիենն ասաց, որ տպավորված է ծրագրի հաջողությամբ Հայաստանում և դպրոցականների շահագրգռվածությամբ, որոնք բազմաթիվ գաղափարներ են ներկայացրել էներգախնայողության ուղղությամբ: Ծրագիրը նախաձեռնել է Նորվեգիայի բնության պահպանության ընկերությունը (Երկրի բարեկամները, Նորվեգիա) 1996թ.: Ծրագիրը գործում է Եվրոպայի, Կովկասի ու Միջին Ասիայի 17 երկրներում: Ազգային համակարգողները հանդիպում են տարին մեկ անգամ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում |