Գևորգ Գևորգյան. «Կինոաշուն« փառատոնը ստեղծվել է որպես հակակշիռ այն մեղադրանքներին, որ հայկական կինո գոյություն չունի11 հոկտեմբերի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնում անցնում է «Կինոաշուն« փառատոնի բացման արարողությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 10-ը: «Կինոաշուն» փառատոնը կբացվի Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմով: «Կինոաշուն« փառատոնը ստեղծվել է որպես հակակշիռ այն մեղադրանքներին, որ հայկական կինո գոյություն չունի: Իրոք, հայկական կինոն արվեստի այն ճյուղն էր, որ առավելագույնը տուժեց ԽՍՀՄ փլուզումից: Այս փառատոնն առաջին քայլն է, որը հայ ժողովրդին կվերադարձնի նրա հարստությունն ու հայկական կինոյին հաղորդակցվելու հնարավորությունը»,-իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա նշել է, որ փառատոնի ընթացքում Հայաստանի տարբեր կինոդահլիճներում, Սիրահարների պուրակում և Կասկադում շուրջ 100 հայկական ֆիլմեր կցուցադրվեն: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ ու սեմինարներ, ինչպես նաև լավագույն գրախոսության հեղինակը կպարգևատրվի 100 000 դրամով: «Ես շատ ուրախ եմ, որ Երևանում թատերական ու երաժշտական աշունների հետ մեկտեղ, կլինի նաև կինոաշուն, և «Երևանի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կստանան հաղորդակցվելու հայկական կինոյին, որը մենք կարող էինք կորցնել»,-ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |