Ռուսաստանի հայերի միությունը 10 տարեկան է

Ռուսաստանի հայերի միությունը 10 տարեկան է

PanARMENIAN.Net - Հայաստանում և Արցախում մեկնարկում են Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը՝ նվիրված ՌՀՄ գործունեության 10-ամյակին:

Հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտ կժամանեն այդ երկու կազմակերպությունների ներկայացուցիչները ՌՀՄ և Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, որը կհանդիպի Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և կքննարկի նրա հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Արա Աբրահամյանը կծանոթանա իր միջոցներով դպրոցի շինարարության աշխատանքներին:

Հոկտեմբերի 17-ին ՌՀՄ և Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի Գյումրի, որտեղ տեղի կունենան հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն մինչ օրս լուծում չստացած հարցերը: Տոնակատարության շրջանակներում կազմակերպվել է նաև գրքերի ցուցահանդես և ՌՀՄ գործունեության 10-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն:

Հոկտեմբերի 20-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի կունենա տոնական համերգ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---