ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին:

Հանդիպման ընթացքումքննարկվելեն Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները:

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ համահայկական այդ կազմակերպությունները ակտիվ դերակատարություն ունենհայոցանկախպետականության ամրապնդման, արտերկրում բնակվող հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Բակո Սահակյանընշել է, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի ընդլայնել ու խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նույն օրըԱրցախի Հանրապետությանն ու ժողովրդին մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և կազմակերպության մի խումբ անդամներ պարգևատրվել են ԼՂՀ պետական պարգևներով: Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Պարգևատրման արարողությանըներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---