Ռիմա Վարժապետյան. Հոլոքոսթի զոհերի հուշարձանը ոչ մի րոպե չպետք է առանց հսկողության մնա20 հոկտեմբերի 2010 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Երևանում պղծվել է Հոլոքոսթի զոհերի հուշարձանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Ըստ նրա, հուշարձանի դիմային մասին շագանակագույն ներկ է լցվել, իսկ հակառակ կողմում գրել են՝ «մահ հրեաներին»: «Երբ մենք տեղեկացանք այդ մասին, ես կապվեցի ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանի հետ և նա անմիջապես միջոցներ ձեռնարկեց»,-ասել է Վարժապետյանը՝ հավելելով, որ այդ միջադեպի կապակացությամբ քրեական գործ է հարուցվել: Ընդ որում, նա նշել է, որ համայնքի ներկայացուցիչներն արդեն մաքրել են հուշարձանը: «Անշուշտ, դա բարբարոսություն է, սակայն մենք չենք որակում դա որպես հակասեմիտիզմ, դա անձնական հարց է, ոչ թե Հայաստանի քաղաքականությունը, որն ուղղված է մեր հետ շփումների սերտացմանը»,-ասել է Ռիմա Վարժապետյանը՝ հավելելով, որ Կենտրոն համայնքի ներկայացուցիչներին խոստացել են, որ մեղավորները կգտնվեն և կպատժվեն: Նա նշել է նաև, որ այս միջադեպը քաղաքապետարանի բացթողման հետևանք է նաև, քանի որ այդ հուշարձանը պետք է մշտական հսկողության տակ գտնվի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է |