Երևան ժամանած թուրքերը, որոնք մասնակցել են Ani Dialog ծրագրին, այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Երևան ժամանած թուրքերը, որոնք մասնակցել են Ani Dialog ծրագրին, այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

PanARMENIAN.Net - Հենրիխ Բյոլի հիմնադրամը Հարավային Կովկասում և Ստամբուլում Կովկասի ինստիտուտի հետ համատեղ, որը հիմնադրամի գործընկերն է, դարձել են Ani Dialog ծրագրի կազմակերպիչները, որի ընթացքում հայկական և թուրքական քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են երկու հասարակությունների և ժողովուրդների միջև առկա խնդիրները: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցին Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, եռօրյա բանավեճերի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` մամուլից մինչև մշակույթ: «Թեմաների շարքում եղել են այնպիսիք, ինչպիսիք են Թուրքիայի տարածքում հայկական քրիստոնեական հուշարձանների դրությունը, ԶԼՄ-ների դերը Թուրքիայում և Հայաստանում իրադարձությունների լուսաբանման գործում: Ինչ վերաբերվում է Թուրքիայի ներկայացուցիչներին, պետք է նշել է, որ նրանք եղել են թուրքական հասարակության լիբերալ հասարակության ներկայացուցիչներ` Հենրիխ Բյոլի հիմանադրամից, Հրանտ Դինքի հիմնադրամից, ինչպես նաև Ստամբուլի հայեր: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, մեկնել են Գյումրիի մոտ գտնվող հայ-թուրքական սահման»,- ասել է Իսկանդարյանը:

Նրա խոսքերով, բանավեճի ժամանակ խոսքը գնացել է այն մասին, որ անկախ սահմանների բացումից, միմյանց մասին իմանալ ցանկացող մարդիկ կարող են հանդիել, շփվել, կարծիքներ փոխանակվել:

Ani Dialog համաժողովը տեղի է ունեցել Երևանում հոկտեմբերի 14-17-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---