«ԱրմենՏել» ընկերությունը կընդլայնի «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը22 հոկտեմբերի 2010 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին: Սկսած սույն թվականի հոկտեմբերի 26-ից բացի Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռվա և Արագածոտնի շրջաններից, ծրագիրը կիրականացվի նաև Կոտայքի և Շիրակի մարզերում: «Շարժական գրասենյակ»-ը տրամադրում է ընկերության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն: «ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով խոշորագույն միասնական օպերատոր, մատուցում է կապի ծառայությունների ամենալայն շրջանակն ողջ երկրում: Մենք հետագայում մտադիր ենք էլ ավելի ընդլայնել «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը` դարձնելով ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ավելի հասանելի և հարմարավետ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Նշենք, որ «գրասենյակ անիվների վրա» ծրագիրը մեկնարկել է սույն թվականի մայիսի 31-ին: Հեռավոր վայրերի բնակչությունը նախապես կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |