Ժամանակին հայտնի «Հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անիի կառույցներն ավերման եզրին են25 հոկտեմբերի 2010 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ժառանգության հիմնադրամը Անին ներգրավել է 12 անհետացող մշակութային արժեքների ցանկում, որոնց կորուստն անուղղելի սխալ կլինի այն երկրների համար, որտեղ գտնվում են այդ արժեքները: Այդ մասին ասվում է Սան-Ֆրանցիսկոյում գտնվող Համաշխարհային ժառանգության հիմնադրամի զեկույցում: Դրա պատճառը, ինչպես նշում է CNN-ը, այդ երկրների իշխանությունների անուշադրությունն ու արհամարական վերաբերմունքն է: Զեկույցում մատնանշվում են 200 տեսարժան վայրեր, որոնք անհետացման եզրին են, սակայն դրանցից 3-ը, որոնց թվում փորձագետները նշել են նաև Անին, առավել մեծ վտանգի տակ են: Անի քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայի և Հայաստանի սահմանին, իսկ քաղաքը թվագրվում է 11-րդ դարով: Ժամանակին հայտնի «Հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անիի կառույցներից շատերն ավերման եզրին են: «Անին կարելի է անվանել աշխարհի 10 լավագույն տեսարժան վայրերից մեկը»,- հաղորդել է Համաշխարհային ժառանգության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Մորգանը: Նա ավելացրել է նաև, որ Անին քաղաքականության ճահիճն է ընկել այն պատճառով, որ գտնվում է երկու երկրների սահմանին, որոնց միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |