Բաքուն ոչ մի բարոյական իրավունք չունի մատնանշելու Ստեփանակերտին, թե նա ինչ անի 2 նոյեմբերի 2010 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Աղդամ քաղաքն Ակնու վերանվանելու մասին որոշումն ընդունվել է շրջանային վարչակազմի կողմից մեկ տարի առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Աղդամ քաղաք որպես այդպիսին գոյություն չունի և Աղդամի շրջան նույնպես գոյություն չի ունեցել: Այդ համատեքստում նա նշեց, որ նախկին Աղդամի տարածքում բնակվում են փախստականներ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, և որպեսզի այդ մարդիկ ինքնակազմակերպման տեսակետից կարգավիճակ ստանան, որոշում ընդունվեց այդտեղ համայնք ձևավորելու մասին, որն Ասկերան քաղաքի շրջաններից մեկը կդառնա: «Այդ որոշումը շատ հանգիստ ընդունվեց, նման բան հաճախ է տեղի ունենում և մեզ մոտ ավելորդ իրարանցում առաջ չի բերում»,- նշեց Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով Ադրբեջանի բողոքին այդ իրադարձության կապակցությամբ` Բաբայանն ասաց, որ ժամանակակից Աղդամի տարածքում հենց հայկական բնակավայրեր են գտնվել: Քաղաքն ինքնին չորս Տիգրանակերտերից մեկի մերձակայքում է գտնվում: Հենց այդ տարածքն են 13-15-րդ դարերում եկել թյուրք քոչվորները, որոնք էլ քաղաքին տվել են Աղդամ անունը, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Սպիտակ ամրոց», քանի որ քոչվորներն ապշել էին իրենց տեսած կառույցից: Այդ համատեքստում Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանը պետք է զգուշությամբ վերաբերվի պատմությանը, այլ ոչ թե շահարկի այն: Նրա խոսքով, Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին, ավելին` այդ պետությունն արհեստականորեն է ստեղծվել, որպեսզի նորաստեղծ Ադրբեջանի միջոցով բողոքներ ներկայացվեն սկզբնական Ադրբեջանին: «Բաքուն ոչ մի բարոյական իրավունք չունի մատնանշելու Ստեփանակերտին, թե նա ինչ անի: Նրանք անբարոյական կերպով վերանվանել են մեր սեփական անունները: Մենք ոչ մի առանձնահատուկ բան չենք անում, ընդամենը վերադարձնում ենք պատմական անունները բնակավայրերին: Եվ, վերջապես, Արցախն ինքնավար պետություն է և իրավունք ունի տնօրինելու իր ժառանգությունը»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |