ՄԱԷ-ի պատվիրակությունը կծանոթանա Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին

ՄԱԷ-ի պատվիրակությունը կծանոթանա Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող առաջին հայ-արաբական գործարար համաժողովը երկու երկրների կառավարությունների ջանքերի արդյունքն է և արդեն պայմանավորվածություն կա, որ այն տևական կլինի: Այդ մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին է հայտնել Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Այդ մասին, ըստ նրա, վկայում է նաև ՄԱԷ ներկայացուցչական պատվիրակությունը, որը գլխավորում է ՄԱԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին:

Միացյալ Արաբական Էմիրությունների պատվիրակությունը կծանոթանա Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին, այդ թվում Իրան-Հայաստան երկաթուղու, Ջերմուկը զբոսաշրջության կենտրոնի վերածելու, միջուկային բժշկության ու էներգետիկայի ոլորտում նախատեսվող նախագծերին: Ինչպես ասել է Հարությունյանը ՄԱԷ-ն առաջարկում է ընդլայնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները՝ ներկայացնելով հայկական ընկերություններին այդ երկրի ազատ առևտրական գոտիներում:

Հայ-արաբական գործարար համաժողովի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԷ արտաքին առևտրի նախարարության միջև:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---