ԱՄԷ պատվիրակությունը Դիլիջանում ծանոթացել է զբոսաշրջային զարգացման ծրագրին 4 նոյեմբերի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմին և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այսօր այցելեցին Տավուշի մարզ: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հյուրերը եղան Հաղարծինի վանական համալիրում, որը վերկառուցվում է Շարժայի Էմիրության կառավարիչ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի կողմից հանգանակված միջոցներով: Հյուրերին ներկայացվեցին կատարված աշխատանքների ընթացքը, վանական համալիրի հիմնանորոգման ծրագիրը: Արդեն ավարտվել են դեպի համալիր տանող ճանապարհի, ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքները, ավարտին են մոտենում վանական համալիրի նորոգումը, քահանայատան կառուցումը: Ներկայումս կատարվում են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Բացի դրանից, Դիլիջանում հյուրերին ներկայացվեցին «Դիլիջան. ֆինանսական կենտրոն» ծրագիրը, քաղաքի զբոսաշրջային զարգացմանն ուղղված այլ նախագծեր: Արաբական պատվիրակությանը ներկայացվեցին նաև մարզի առևտրատնտեսկան ներուժը, հնարավոր համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին ՀՀ մարզերում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |