Հայաստանում կստեղծվի «Ազգային համագործակցության ցանց» ինտերնետ պորտալը 5 նոյեմբերի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կստեղծվի «Ազգային համագործակցության ցանց» ինտերնետ պորտալը: Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գրասենյակի ղեկավար Անահիտ Խեչոյանի, կայքի ստեղծման նպատակներից մեկն է տեղեկատվական հասարակության ձևավորումը, բոլոր հայերի միավորումը՝ մեր արժեքները աշխարհին ներկայացնելու համար: «Դա կլինի հայկական աշխարհի էլեկտրոնային տարբերակը: Քանի որ ցանցը չի կարող ինքնուրույն աշխատել, որոշվել է ստեղծել «Ազգային համագործակցության հիմնադրամ», որի նախագիծը առաջիկայում կներկայացվի կառավարությանը»,-ասել է նա: Իր հերթին «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Սադոյանն ասել է, որ կայքում կկազմակերպվի տարբեր ծառայությունների տրամադրում: «Մենք նախատեսում ենք կայքում ստեղծել գյուղմթերքի վիրտուալ շուկա: Կայքում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական մթերքի վիրտուալ շուկա, ինչը թույլ կտա նվազեցնել գները 1,5 անգամ»,-ասել է նա: Ըստ նրա, ցանցը թույլ կտա այլ երկրների բանկիչներին ծանոթանալ Հայաստանի մշակութային արժեքների հետ, բարենպաստ պայմաններ ստեղծել երկրում ուսման և հանգստի համար և այլն:
Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |