Գագիկ Հարությունյան. Ադրբեջանում ձևավորվել է արևելյան սուլթանության համակարգ

Գագիկ Հարությունյան. Ադրբեջանում ձևավորվել է արևելյան սուլթանության համակարգ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրում ձևավորվել է արևելյան սուլթանության համակարգ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, ընտրողների մասնակցության ցածր տոկոսը վկայում է այն մասին, որ ադրբեջանական հանրությունն արդեն հաշտվել է այդ իրողության հետ: «Հավանաբար, ընտրողների մասնակցությունն այդ ընտրություններին կազմել է 30-35 տոկոս»,-ասել է փորձագետը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ փորձագետն ասել է, որ Հայաստանն ավելի շատ կողմնակիցներ ու դիրքային առավելություն կունենա այն դեպքում, եթե սկսվի երկկողմ հարաբերությունների հաստատման երկրորդ փուլը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---