4G/LTE ցանցը թեստային-կոմերցիոն ռեժիմով կգործարկվի 2010թ. դեկտեմբերի 1-ին![]() 10 նոյեմբերի 2010 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հանրայիան ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ռադիոհաճախականություններ է տրամադրել ՎիվաՍել-ՄՏՍ-ին LTE տեխնոլոգիայով 4G ցանց կառուցելու համար: ՀԾԿՀ-ն օպերատորին լիցենզիա է տրամադրել հետևյալ հաճախականությունների օգտագործման համար՝ 40 ՄՀց (2500-2520 ՄՀց հատվածներում և 2620-2640 ՄՀց Երևանում և 2600-2640 ՄՀց՝ մարզերում): Չորրորդ սերնդի ցանցը թեստային-կոմերցիոն ռեժիմով կգործարկվի 2010թ. դեկտեմբերի 1-ին, իսկ 2011թ. փետրվարին նախատեսվում է լիովին անցնել ցանցի կոմերցիոն շահագործման Երևանում, իսկ ժամանակի հետ նաև մարզերում: Հայաստանում LTE ցանցի կառուցման և զարգացման ծախսերը կկազմեն շուրջ 17 մլն դոլար: Ինչպես այսօր լրագրողներին է հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, 4G ինտերնետ կապի գինը մոտավորապես կհամապատասխանի 3G ցանցի ինտերնետ ծառայության գներին: Նա նշել է նաև, որ դեռևս բարձր են մնում 4G միացման մոդեմի գինը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարտավոր է շահագործման հանձնել ցանցը մինչև 2011թ. մարտի 1-ը: Լիցենզիայի արժեքը, որի ժամկետը մինչև 2019թ. նոյեմբերի 4-ն է, կազմել է 990 մլն դրամ: ՀԾԿՀ հետ LTE ցանցի կառուցման համար բանակցություններ է վարում նաև «ԱրմենՏել» ընկերությունը: Ընկերությունը մտադիր է ներկայացնել այդ տեխնոլոգիան Հայաստանում հենց որ նրան հաճախականություն տրամադրվի: Շարժական կապի չորրորդ սերունդը՝ 4G-ին բնութագրվում է տվյալների փոխանցման բարձր արագությամբ և ձայնային կապի բարձր որակով: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |