2011թ. ԱՄՆ-ն 20-22 մլն դոլար կհատկացնի Հայաստանում ձեռնարկությունների զարգացման ու մրցունակ միջավայրի բարելավման համար

2011թ. ԱՄՆ-ն 20-22 մլն դոլար կհատկացնի Հայաստանում ձեռնարկությունների զարգացման ու մրցունակ միջավայրի բարելավման համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կշարունակի նախագծեր իրականացնել Հայաստանում մինչև 2011թ. սեպտեմբերը, Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը՝ պատասխանելով Հայաստանում ծրագերի կասեցման մասին լրագորղի հարցին: «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք այս ծրագիրը գյուղատնտեսության և ջրօգտագործման ոլորտներում պահպանելու հարցը»,-ասել է նա՝ հավելելով, որ ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում, սակայն ՀՀ կառավարությունը որոնում է ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտում:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտնել է, որ այդ աշխատանքների մեծ մասն իրականացվում է ՀԲ աջակցությամբ: Բացի այդ, ըստ նախարարի, «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» ծրագրի ավարտից հետո Հայաստանում կսկսվի իրագործվել ԱՄՆ միջազգային համագործակցության գործակալության (USAID) ձեռնարկությունների զարգացման ու մրցունակ միջավայրի բարելավման ծրագիրը:

Ընդհանուր առմամբ 2011թ. ԱՄՆ-ն 44 մլն դոլար կհատկացնի Հայաստանին: Ըստ Երիցյանի, այդ գումարից շուրջ 20-22 մլն դոլարը կուղղվի ձեռնարկությունների զարգացման ու մրցունակ միջավայրի բարելավմանը, 8 մլն դոլարը սոցիալական ոլորտի բարեփոխումներին, հատկապես առողջապահության ոլորտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---