Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը կրկին կոչ է արել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը22 նոյեմբերի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարիոս Գարոյանը կրկին կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ելույթ ունենալով Սբ Աստվածածնի եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո՝ Գարոյանն ասել է, որ Թուրքիան չի կարող այլևս անպատիժ մնալ: «Մենք հերթական անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ սարսափելի ոճրագործությունը»,-ասել է խոսնակը՝ հավելելով, որ պատմական արդարությունը պետք է վերականգնվի: Ըստ նրա, այդ հրեշավոր ոճրագործության հեղինակը՝ Թուրքիան, պետք է պատժվի: Մարիոս Գարոյանը անկեղծ չի համարել Անկարայի փորձերը՝ հարաբերություններ հաստատել Երևանի հետ, նշելով, որ Թուրքիայի ջանքերը վստահություն չեն ներշնչում: «Անշուշտ, եղել են պատմությունը խեղաթյուրելու և հայ ժողովրդին մոլորեցնելու փորձեր, սակայն հայերը մերժել են այդ նախաձեռնությունները»,-ասել է Գարոյանը, հաղորդում է Famagusta Gazette-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |