Պարզվում է` Էրդողանի կառավարությունն Ալիևի մոտ նողկանք է առաջացնում

Պարզվում է` Էրդողանի կառավարությունն Ալիևի մոտ նողկանք է առաջացնում

PanARMENIAN.Net - Եթե թուքերը կառուցողական մոտեցում հանդես բերեն, ապա գազի տարանցման մասին համաձայնությունը կարող է ստորագրվել, սակայն պարզ է, որ մինչև ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության հիշատակի օր) ոչինչ տեղի չի ունենա: Այդ մասին 2010-ի փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդում է WikiLeaks-ը, ԱՄՆ-ն կարծում է, որ հայ-թուրքական ակտիվ համագործակցությունը կարող է արգելք հանդիսանալ Թուրքիայի տարածքով գազամատակարարման համար: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներն Յիլդիզն ադրբեջանական պետական նավթային ընկերությանը հայտարարել էր. «Ինչո՞ւ եք ցանկանում փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ձեզ իրո՞ք պետք է Nabucco-ն»:

Ալիևը նշել է, որ Ռուսաստանի հետ համաձայնությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի համար, իսկ «Շահ Դենիզ» հանքավայրը կբերի 20 մլրդ այդքան անհրաժեշտ ներդրումներ և գազի նոր աղբյուրներ մշակելու հնարավորություն` հասցնելով նրա շահույթը 50 մլն խմ:

Բերնսի խնդրանքով Ալիևը պատմել է պատճառների մասին, որոնցից ելնելով Ադրբեջանը որոշում է ընդունել Ռուսաստանին գազ վաճառելու մասին, նշելով, որ «Մոսկվան խնդրել է և լավ գին է առաջարկել: Բայց իրական պատճառն այն է, որ «մեր թուրք ընկերները չեն կարող տարանցիկ երկիր դառնալ»: «Մենք միամիտ ենք եղել մեր արտաքին քաղաքականության մեջ, իսկ Էրդողանի քաղաքականությունը մեզ մոտ նողկանք է հարուցում: Նա կորցրել է իր ավանդական միջազգային ընկերների աջակցությունը, որովհետև Անկարան թշնամանք է հանդես բերում Իսրայելի նկատմամբ: Էրդողանը պաշտպանում է ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածին այն դեպքում, երբ արաբական երկրները լռություն են պահպանում այդ հարցերի շուրջ: Էրդողանը Թուրքիային ոչ մի օգուտ չի տվել»,- ասել է Ալիևն ամերիկացի դիվանագետին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---