Ձկան որսը Սևանա լճում արգելված է դեկտեմբերի 5-ից

Ձկան որսը Սևանա լճում արգելված է դեկտեմբերի 5-ից

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր «Սևան» ազգային պարկում տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի, մարզի իրավապահ մարմինների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում արդյունագործական ձկնորսությունն արգելելու մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի և այդ ընթացքում մի շարք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:

Այսօրվանից Սևանի ավազանի բնակչության համար իրազեկման լայն աշխատանքներ կիրականացվեն ԲՆ հրամանով նախատեսված կարգի վերաբերյալ, համաձայն որի դեկտեմբերի 5-8-ը լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները և կարգելվի մուտքը լիճ: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի «կարաս» ձկնատեսակի և խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչև հունվարի 20-ը:«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ղեկավարությամբ և մարզի իրավապահ մամինների ներգրավվածությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը շուրջօրյա հսկողություն կիրականացնի սահմանված կարգը պահպանելու և ձկնագողության բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ: Կարգազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները:

Փոխվարչապետը կարևորեց այդ ժամանակահատվածում միջոցառումների արդյունավետ կազմակերպումը և ներգրավված բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---