12
Փոխվարչապետին ներկայացվեցին տարվա ընթացքում Գեղարքունիքում կատարված աշխատանքները

Փոխվարչապետին ներկայացվեցին տարվա ընթացքում Գեղարքունիքում կատարված աշխատանքները

5 դեկտեմբերի 2010 - 18:37 AMT  13:59 GMT
Արձանագրվեց, որ մարզում նվազել են հողի հարկի, տեղական տուրքերի և վարձակալության գումարների հավաքագրման տեմպերը
Ձկան որսը Սևանա լճում արգելված է դեկտեմբերի 5-ից

Ձկան որսը Սևանա լճում արգելված է դեկտեմբերի 5-ից

5 դեկտեմբերի 2010 - 18:15 AMT  13:59 GMT
Միայն դեկտեմբերի 28-31-ը Սևանա լճում կթույլատրվի «կարաս» ձկնատեսակի և խեցգետնի որս
«Արցախ ֆրուտ» ընկերությունը սկսել է արտադրանքն արտահանել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս

«Արցախ ֆրուտ» ընկերությունը սկսել է արտադրանքն արտահանել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս

5 դեկտեմբերի 2010 - 18:04 AMT  13:59 GMT
Ընկերությունն արտադրում է մուրաբաների, ջեմերի, կոնֆիտյուրների, մրգահյութերի, թթուների և այլ պահածոներին լայն տեսականի
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթով հանդես եկավ Տորոնտոյում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթով հանդես եկավ Տորոնտոյում

5 դեկտեմբերի 2010 - 17:54 AMT  13:59 GMT
Մարգարյանն առաջարկեց Համահայկական սենատ ստեղծելու գաղափարը, որի կազմի մեջ կմտնեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլ նաև սփյուռքահայեր

Կառավարությունում քննարկվել է ՀՀ մրցունակության բարձրացմանը միտված ՄքՔինզի ծրագրի նախագիծը

5 դեկտեմբերի 2010 - 17:10 AMT  13:59 GMT
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Ադամ Շիֆը մտահոգված է WikiLeaks-ում հրապարակված նամակով իբր Հայաստանի կողմից Իրանին զենք առաքելու մասին

Ադամ Շիֆը մտահոգված է WikiLeaks-ում հրապարակված նամակով իբր Հայաստանի կողմից Իրանին զենք առաքելու մասին

5 դեկտեմբերի 2010 - 16:19 AMT  13:59 GMT
Կոնգրեսը հույս է հայտնել, որ այդ նամակը ոչ մի կերպ չի խանգարի հայ-ամերիկյան հարաբերություններին
«Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին

«Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին

5 դեկտեմբերի 2010 - 15:48 AMT  13:59 GMT
Այս նախագիծն ամենաշատ ձայներն է հավաքել բոլոր անվանակարգերում, ինչպես նաև ճանաչվել է լավագույնը «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում

Առաջիկա տարիներին Հայաստանը մտադիր է ընդգրկվել բիզնեսի վարման գրավչության տեսակետից աշխարհի լավագույն 20 երկրների ցանկում

4 դեկտեմբերի 2010 - 15:17 AMT  13:59 GMT
Այս շաբաթ Հայաստանում քննարկել են ներդրումային միջավայրի բարելավման հարցեր, մասնավորապես, ուղիղ արտասահմանյան ներդրումների ավելացումը: Նշվել է, որ Հայաստանում արձանագրվել է լուրջ հաջողություն արտասահմանյան ներդրումների ներգրավման ոլորտում. երկրում գործում է շուրջ 3700 ձեռնարկություն օտարերկրյա կապիտալով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալն աճել է 4տոկոսով, ընդ որում, ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը երկրում հաշվետու շրջանում կրճատվել է 8 տոկոսով: Ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են 732,1 մլն դոլար, իսկ 2008թ.՝ 1,1 մլրդ դոլար: Խոշորագույն օտարերկրյա ներդրողներն են 2009թ. ՌԴ-ն՝ 384,8 մլն դոլար, Ֆրանսիան՝ 197,4 մլն դոլար և Արգենտինան՝ 48,2 մլն դոլար:

Լայնորեն գովազդված Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովի տապալումը

3 դեկտեմբերի 2010 - 12:36 AMT  13:59 GMT
Իսկական ասիական ոգով լայնորեն գովազդված Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովն ինչ-որ առումով կարելի է տապալված համարել: Արդեն միայն այն, որ գագաթնաժողովին չեն մասնակցել Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին, բացասական է Ղազախստանի համար` չխոսելով արդեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ ռուսական պատվիրակության բացահայտ դեմարշի մասին, որն առանց փաստաթուղթը ստորագրելու լքեց Աստանան: Հենց հռչակագիրը հազիվ թե իսկապես արտացոլում է ԵԱՀԿ տարածքում իրերի դրությունը:

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  13:59 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:
12
---