«ԱրմենՏելը» գործարկեց Hi-Line ծառայության ավելի բարձր արագություն ապահովող նոր սակագնային փաթեթներ10 դեկտեմբերի 2010 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը գործարկեց Hi-Line ծառայության «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» անսահմանափակ նոր սակագնային փաթեթները: Ինչպես հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունը, ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսական բաժանորդային վարձը «Մեգա 1024», «Մեգա 2048» և «Մեգա 3072» համար կազմում է համապատասխանաբար 8000, 12 000 և 15 000 դրամ: Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: «Կապի ինտեգրված օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը հերթական անգամ նախաձեռնում է Հայաստանի ինտերնետ շուկայում գների իջեցումը: Hi-Line ծառայությունը մեծ համբավ է վայելում, և այսօր մենք կարող ենք անվանել այն ժողովրդական: Մենք ուրախ ենք կրկին իջեցնել ծառայության արժեքը և առաջարկել ինտերնետ-հասանելիության ավելի բարձր արագություն ապահովող նոր սակագնային փաթեթ», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել իրենց պայմանագրերը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի «Մեգա» սակագնային փաթեթ առանց որևէ սահմանափակումների և առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից: «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա» սակագնային պլանի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |