Դեկտեմբերի վերջին կբացվի տեղեկատվության արտահոսքի նոր կայք` OpenLeaks10 դեկտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել արտահոսքերի նոր կայքի անունը, որը դառնալու է WikiLeaks-ի մրցակիցը: Այն կոչվելու է OpenLeaks: Կայքը հիմնել են 25-ամյա իսլանդացի ուսանող Հերբերտ Սնորասոնը, որն այդ մասին հայտարարել է դեռ նոյեմբերի վերջին, և գերմանացի ծրագրավորող Դանիել Դոմշայթ-Բերգը, որը լքել է WikiLeaks թիմը: Կայքը դեռ չի աշխատում, բայց լինելու է դեկտեմբերի վերջին: Նոր կայքը չի հրապարակելու գաղտնի փաստաթղթեր, այն միայն ընդունելու է ցանկացողներից արտահոսքը և հրապարակման համար հանձնելու է ԶԼՄ-ներին, Reuters-ին հաղորդել է նոր նախագծի մասնակիցներից մեկը : «Փաստաթղթերն ուղղակիորեն չհրապարակելու մեր մտադրության արդյունքում մենք ակնկալում ենք չենթարկվել այն քաղաքական ճնշմանը, որի տակ հիմա գտնվում է WikiLeaks-ը»,- ասել է նա: «Այդ առումով շատ հետաքրքիր է հետևել, թե քաղաքական գործիքների չարության որքան փոքր մասն է բաժին ընկնում թերթերին, որոնք օգտագործում են WikiLeaks-ը որպես աղբյուր»,- ասել է նոր նախագծի մասնակիցը, հաղորդում է Newsru.com-ը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |