Թուրքիան սպառնում է աշխարհին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում19 դեկտեմբերի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության (AKP) մարզային բաժնի ներկայացուցիչների առջև` երկրի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ժամանակ ինքը խնդրել է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կանխվի: «Ես բացեիբաց ասացի, որ հայկական բանաձևի ներառումն օրակարգում լուրջ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Տիկին քլինթոնը նշեց, որ ինքը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի կանխի դեպքերի նման զարգացումը»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Dikkathaber-ը: ԱԳ նախարարը նշել է, որ բանաձևի ընդունման դեպքում «ամբողջ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն ես հույս ունեմ, որ նման բան չի պատահի»: Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: ԱՀԴՀ-ն ԱՄՆ հայերին կոչ է անում զանգահարել իրենց ծանոթ կոնգրեսականներին և նրանցից պահանջել «կողմ» քվեարկել 252 բանաձևի ընդունմանը: ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |