Տիգրան Սարգսյան. Հայաստանի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն22 դեկտեմբերի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը մի քանի ուղղություններ է նշել ներդրողների համար, և երկրի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երկիրը չի կարող զարգացնել, օրինակ, մետաղի վրա հիմնված արտադրությունը, ուստի կառավարությունը հիմնվում է մտավոր աշխատանքի վրա: «Դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության, ինչպես նաև դրա հետ կապված ոլորտների, մասնավորապես, ՏՏ ոլորտի մեջ, որը մեր թիվ մեկ գերակայությունն է: 2009-ին, չնայած լուրջ տնտեսական անկմանը, այդ ոլորտում եղել է 17տոկոս աճ: Երկրում գործում են ավելի քան 200 ընկերություններ արտասահմանյան կապիտալով»,- ասել է վարչապետը; Միաժամանակ նա Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների համար երկրորդ գերակա ուղղությունն անվանել է հումքային պաշարները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ համաշխարհային բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և ներդրումներ են կատարվոււմ լեռնահանքային հատվածում, օրինակ, մոլիբդենի, որտեղ առկա է արտահանման պոտենցիալ: Նա նաև հավելել է, որ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ տարբեր գնահատականներով կազմում են 30-50 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |