Հայաստանում 2011-ին կարող է անցկացվել օպերային փառատոն22 դեկտեմբերի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Մեր նպատակն է ստեղծել բարձրակարգ օպերա և հանել այն միջազգային ասպարեզ: Բացի դրանից, ցանկալի կլիներ ընդլայնել օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը»,- դեկտեմբերի 22-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքերով, «Աիդա» օպերայի բեմադրումը, որի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 23-ին, տարվա ամենավառ մշակութային իրադարձություններից է: «Մենք նույնիսկ նախատեսում ենք հաջորդ տարի անցակցնել օպերայի փառատոն, թեև դա դեռ զուտ գաղափար է»,- ասել է նախարարը: Աիդայի պարտիան կատարելու համար հրավիրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը, որը համաշխարհային հռչակ է վայելում: Նա բնակվում է Ավստրիայում և Հայաստան է ժամանելու հատուկ այդ բեմադրությանը մասնակցելու համար: Ռադամեսի դերում հանդես է գալու Մյունխենի օպերային թատրոնի մենակատար, ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին: «Աիդա» օպերայում հանդես են գալու նաև օպերային թատրոնի մենակատարներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Ռուբեն Նուրիջանյանը և Սարգիս Աղամալյանը: Նախագծի հովանավորներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, գլխավոր գործընկերն է` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |