Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը23 դեկտեմբերի 2010 - 09:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը, չնայած երկկուսակցական մեծամասնության աջակցությանը, կասեցնելով բանաձևի անցկացումը ներկա Կոնգրեսում: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: ANCA ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ հայ համայնքը վրդովված է և հիասթափված Փելոսիի և պալատի դեմոկրատական մեծամասնության որոշումից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունն արգելափակելու համար»: Խաչիկյանի խոսքերով, քվեարկությունից հրաժարվելը հարված է Ամերկային ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ Բարաք Օբաման և Նենսի Փելոսին չեն արդարացրել հայազգի ընտրողների վստահությունը` չկատարելով իրենց խոստումները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Թեև մենք հիասթափված ենք բանաձևը քվեարկության չդնելու խոսնակի ցանկությունից, սակայն հայ համայնքը ոգեշնչված է ոչ միայն կոնգրեսականների, այլ նաև ամերիկյան հասարակության աջակցությունից: Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր Կոնգրեսի աշխատանքին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեր աշխատանքը շարունակելու համար: Դա ԱՄՆ բարոյական պարտականությունն է: Մենք հույս ունենք վերջ դնել թուրքական ժխտման քաղաքականությանը և հասնել արդարության հայ ժողովրդի հանդեպ մինչև հիմա անպատիժ մնացած հանցագործության հարցում»,- ասել է Խաչիկյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |