Հայաստանում խմելու ջրի օգտագործման թույլտվությունների մեծ մասը տրվել է առանց համաճարակաբանական փորձաքննության

Հայաստանում խմելու ջրի օգտագործման թույլտվությունների մեծ մասը տրվել է առանց համաճարակաբանական փորձաքննության

PanARMENIAN.Net - 2008-2009 թթ. ընթացքում անցկացված ստուգումների արդյունքում ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը տրամադրել է 541 թույլտվություն, որոնցից 250-ում նկատվել են խախտումներ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նրա խոսքերով, կենցաղային նպատակներով խմելու ջրի օգտագործման թույլտվությունների մեծ մասը տրվել է առանց համաճարակաբանական փորձաքննության:

Բացահայտվել են նաև Արարատյան դաշտում արտեզյան ջրերի օգտագործման նորմերի խախտումներ: Դրա հետ կապված` նա հավելել է, որ կառավարության որոշմամբ 2008-ի օգոստոսի 26-ից հետո արգելվել է նման թույլտվությունների տրամադրումը, սակայն դրանից հետո բացահայտվել է 46 թույլտվություն 71 ջրհորների կառուցման համար:

Բացի դրանից, Հովհաննես Հովսեփյանի խոսքերով, նախարարությանը կից գործող պետական տեսչությունը պատշաճ կերպով չի հետևում հատուկ հսկողության տակ գտնվող բնական գոտիների դրությանը, որտեղ նույնպես բացահայտվել են խախտումներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---