Սերժ Սարգսյան. Դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ ԵՊՀ տված գիտելիքների մակարդակով24 դեկտեմբերի 2010 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Երևանի պետականհամալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին մասնակցելէ ԵՊՀ խորհրդի տարեվերջյաննիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել Համալսարանի ռեկտորի հաշվետվությունը` 2009/2010 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ: Այն գնահատվել է բավարար: Հավանություն է տրվել նաև ԵՊՀ-ի 2010թ. եկամուտների և ծախսերի կատարողականի (հունվար-նոյեմբեր) վերաբերյալ հաշվետվությանը: Խորհրդի նիստում հաստատվել է 2011 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը ևս: Նիստում քննարկվելէնաև «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագիծը, որը հնչած առաջարկություններով հաստատվել է: Անդրադառնալով ներկայացվածհաշվետվություններին` նախագահ Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում, անշուշտ, որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, համարել այնպիսին, որին մշտապես ձգտում ենք: Նախագահն ընդգծել է, որ դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ Երևանի պետական համալսարանի տված գիտելիքների մակարդակով, ինչը ժամանակ է պահանջում: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, և չկա որևէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Նախագահը խոսել է նաև իրականացված սոցիալական ծրագրերի մասին: «Ուրախ եմ, որ այս ընթացքում հնարավոր է եղել լուծել որոշակի սոցիալական խնդիրներ և ուրախ եմ, որ 2011թ. ԵՊՀ 315 աշխատող, այսինքն` 315 ընտանիք, կարող են ասել, որ արդեն ունեն սեփական բնակարան: Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացան մասնակցել, հավատալ մեր գաղափարին և համատեղ իրականացնել այդպիսի ծրագիր: Մենք այդ ծրագրերը շարունակում ենք և շարունակում ենք արդեն ոչ միայն Համալսարանի, այլ ամբողջ հանրապետության մակարդակով»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |